fbpx
Ժամանց

Այլասերված եմ, բայց դա նկարչի համար նորմալ է․ այսօր Նկարչի միջազգային օրն է

Դեկտեմբերի 8-ին նշվում է Նկարչի միջազգային օրը: Այն հաստատվել է 2007թ․ «Աշխարհի ժողովուրդների արվեստ» միջազգային ասոցիացիայի կողմից։ Այս մասին գրում է Calend.ru-ն։

Նկարչի մասնագիտությունը հազարամյակների պատմություն ունի։ Դեռևս հին մարդիկ ստեղծել են ժայռապատկեր գեղանկարներ։ Հին Եգիպտոսում նկարիչները մեծ հարգանք են վայելել։ Տարածված կարծիք է եղել, որ պատկերներն ունեն հրաշագործ ազդեցություն։ Միջին դարերում արվեստի գլխավոր ուղղություններ են եղել սրբապատկերները, որմնանկարները և խճանկարները։ Վերածննդի դարաշրջանում զարգացել է դիմանկարի ժանրը, որն այսօր էլ չի կորցնում արդիականությունը։

Տարբեր հանճարեղ նկարիչներ տարբեր կերպ են նկարագրել իրենց մասնագիտությունը։

«Նկարիչը ազատվել է բոլոր գաղափարներից, կերպարներից և պատկերացումներից և դրանցից հետևող առարկաներից, այդպիսին է սուպերմատիզմի փիլիսոփայությունը, որը արվեստը տանում է դեպի ինքն իրեն» (Կազիմիր Մալևիչ):

«Ով ուզում է իմանալ իմ՝ որպես նկարչի մասին, պետք է ուշադիր ուսումնասիրի իմ նկարները և փորձի դրանցից իմանալ, թե ով եմ ես և ինչ էի ես ուզում» (Գուստավ Կլիմտ)։

«Ես այլասերված եմ, վուայերիստ եմ, սակայն նկարչի համար դա լրիվ նորմալ է» (Սալվադոր Դալի)։

«Յուրաքանչյուր երեխա նկարիչ է, դժվարությունն այն է, որ մնա նկարիչ՝ դուրս գալով մանկական տարիքից» (Պաբլո Պիկասո)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ