fbpx
Սպորտ

Ժետիսուն հաղթել է ադրբեջանական թիմին․ Գոռ Մալաքյանը մասնակցել է հանդիպմանը

Ղազախական «Ժետիսուն» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել ադրբեջանական «Սաբայիլ»-ի դեմ խաղում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը, որը փորձաշրջան է անցնում ղազախական ակումբում։

Այս խաղին «Սաբայիլ»-ի կազմում մասնակցել է նաև «Չելսի»-ի լեգենդ Մայքլ Էսիենը: 37-ամյա գանացի ֆուտբոլիստը կարիերայի մայրամուտին հանդես է գալիս ադրբեջանական թիմում:

Հիշեցնենք՝ հավաքի առաջին խաղում «Ժետիսուն» 3:1 հաշվով հաղթել է թուրքական «Բելեդիեսպոր»-ին, իսկ Գոռ Մալաքյանն աչքի էր ընկել խփած գնդակով:

3 օր անց՝ հունվարի 19-ին, «Ժետիսու»-ի մրցակիցը կլինի Կոսովոյի առաջնությունը ներկայացնող «Բալկանի» թիմը: Հավաքը կեզրափակվի հունվարի 22-ին Ադրբեջանի գործող չեմպիոն «Քարաբաղ»-ի դեմ խաղով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ