Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-ամյակի կապակցությամբ այցելել է Երկրապահ կամավորականների միություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
