fbpx
Իրավական

Գագիկ Խաչատրյանի և իր եղբորորդու գործով այսօրվա նիստը հետաձգվեց

Այսօր՝ ս.թ. օգոստոսի 25-ին, ժամը 12:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ Տիգրան Մեծ 23/1) պետք է մեկնարկեր ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննության առաջին նիստը (դատավոր՝ Արթուր Պետիկի Մկրտչյան)։

Սակայն նիստը չի կայացել Գագիկ Խաչատրյանի դիմումի հիման վրա:

Քիչ առաջ տեղեկացանք, որ նիստը տեղափոխվել է վաղը՝ օգոստոսի 26-ին, նախնական տվյալներով ժամը 12.00-ին։ Այլ մանրամասներն այս պահին առկա չեն։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, և ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։ Երկուսն էլ պնդում են հրապարակային ու թափանցիկ գործի քննության անցկացման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ