fbpx
Սպորտ

Չելսիի կիսապաշտպանը վիճաբանել է տաքսու վարորդի հետ. Mirror

Լոնդոնի «Չելսիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռոս Բարքլիի հետ անախորժ դեպք է կատարվել։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կիսապաշտպանը վիճել է տաքսու վարորդի հետ՝ մեքենայում աղտոտելու պատճառով։ Բարքլին հրաժարվել է մաքրել իր հետևից, ինչից հետո մերժել է նաև վճարելու պահանջը։ Տաքսու վարորդը ոստիկանություն է կանչել, որը պարտավորեցրել է ֆուտբոլիստին վճարել գումարը։ Վկայի խոսքով՝ Բարքլին հարբած է եղել և հազիվ է կանգնած մնացել ոտքերի վրա:

Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 2-ին, տեղի կունենա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Լիլ» – «Չելսի» հանդիպումը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ