Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան իր ներկայիս թիմակից Էդեն Ազարին հաջողություն է մաղթել, Ֆուտբոլիստը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:
Սեզարը նշել է, որ Ազարի հրաժեշտը ցավալի պահ է լինելու, քանի որ նա անգերազանցելի ֆուտբոլիստ է ու հիանալի անձնավորություն:
«Նա իմ լավագույն ընկերն է ու մեր թիմի կարևոր մասը: Նա երազանք ունի՝ խաղալ «Ռեալում»: Տեսնենք, թե ինչպես կդասավորվի իրադարձությունները, բայց կարծում եմ, որ նա մինչև վերջին պահը անկեղծ է եղել: Իհարկե, սա անհավանական հնարավորություն է նրա համար: Հույս ունեմ՝ նա կշարունակի տիտղոսներ նվաճել «Ռեալի» հետ միասին»,- հավելել է նա: Հաղորդում է AS-ը: