Լուիզիանայի խորհրդարանը հավանության է արժանացրել աբորտների արգելքը

Ամենադիտվածներ

2018 թվականին Christie՚s աճուրդային տան հասույթը կազմել Է 7 մլրդ դոլար

ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի Ներկայացուցիչների պալատը Սենատից անմիջապես հետո հավանություն է տվել հղիության 6-րդ շաբաթից աբորտների արգելման մասին օրենքին, ինչի մասին վկայում են քվեարկության արդյունքները։

Օրինագծի օգտին քվեարկել է 79 պատգամավոր, դեմ են արտահայտվել 23-ը: Օրինագիծը ենթադրում է աբորտների արգելում այն պահից, երբ կարելի է լսել պտղի սրտխփոցը:

Նահանգապետ Ջոն Էդվարդսը հայտարարել է, որ մտադիր է ստորագրել օրինագիծը: Ավելի վաղ համանման օրինագծեր են ընդունվել Ջորջիայում, Քենտուկիում, Միսիսիպիում, Օհայոյում եւ Միսուրիում:

Ինչպես սպասվում է, Լուիզիանայի նոր օրենքը կվիճարկվի դատարանում, ինչպես եւ մյուս համանման օրենքները։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ