«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է Լա Լիգայի վերջին տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղից առաջ ֆուտբոլիստների վիճակի մասին․
Մարզիչը հայտնել է, որ Ազարը անհարմարություն է զգում։
«Ռամոսը մեզ հետ է, նա վաղը կարող է խաղալ։ Վաղը կտեսնեք կազմը։
Ազարն անհարմարություն է զգում։ Ոչ մի լուրջ բան չկա, բայց մենք չենք ցանկանում ռիսկի դիմել։ Վաղը նա չի խաղա»,- ասել է Զիդանը։