Հայաստանի ազգային ընտրանին ևս մեկ կորուստ ունի

Ամենադիտվածներ

Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ կորուստ ունի՝ առաջիկա խաղերի համար։

Սարգիս Ադամյանը «Բրյուգեի» կազմում վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով չի միանա հավաքականին։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-յան գրառումից։

Նշվում է, որ Ադամյանի փոխարեն հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին մեր ընտրանին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում՝ Նորվեգիայի հետ։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի հավաքականն արդեն սկսել է մարզական հավաքը։

Ամենաթարմ