fbpx
Խորհրդարան

Առաջին միջադեպը նորընտիր ԱԺ-ում․ ընդդիմադիրները չէին թողնում անցում կատարել նիստի օրակարգին

Նորընտիր Ազգային ժողովը մեկնարկեց իր աշխատանքը։ Պատգամավորները երդմամբ ստանձնեցին իրենց լիազորությունները։

Նոր ԱԺ-ում գրանցվեց նաև առաջին միջադեպը։

Բանն այն է, որ նիստը նախագահող Կնյազ Հասանովը չէր կարողանում անցում կատարել նիստի օրակարագին, որովհետև «Հայաստան» դաշինքի պատգամավորները անընդհատ վարման կարգով ձայն էին խնդրում և պահանջում էին, որ իրենց դաշինքի այն անդամները, ովքեր տարբեր մեղադրանքներով այս պահին կալանքի տակ են գտնվում, ազատ արձակվեն և ներկա գտնվեն նիստին, իսկ քանի նրանք կալանքի տակ են, նիստը չի կարող շարունակվել։

Այս հարցի վերաբերյալ որոշ պատգամավորներ կարճ ելույթներ ունեցան տեղից, ինչպես նաև շատ էին տեղից զրույցներն ու խոսքերը։

Ի վերջո, Հասանովը հայտարարեց 20 րոպե ընդմիջում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ