Ազգային ժողովում այսօր ընդունվեցին երեկ քննարկված նախագծերը։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին․
«Պետական սահմանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (անցավ միաձայն), «Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը (անցավ 89 կողմ, 20 դեմ և 3 ձեռնպահ ձայներով), «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (անցավ 93 կողմ և 4 ձեռնպահ ձայներով)։
Ինչպես նաև ընդունվեց «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Վերջինիս կողմ քվեարկեց 78 պատգամավոր, դեմ՝ 21 և ձեռնպահ մնացին 12-ը։