ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Այսօր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բեդրիխ Կոպեցկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինվորականներին և քաղաքացիական անձանց վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցը:
Դեսպանը նշեց, որ գերիների վերադարձը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների և մարդասիրական գործընթացի շրջանակում:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև Արցախի կարգավիճակի հարցի վերջնական կարգավորմանը, կարևորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվացումն ու աշխատանքները այս նպատակով:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար տիկին Անի Շագինյանովան և «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արթուր Մանուկյանը»:
https://www.facebook.com/babajanyana/posts/4059632737400756?__cft__%5B0%5D=AZV4zvIiP_4Kc9Cw9H-0Shod1SURYnziinJzc496OcsccVkoYQwH81bxIeO9v85spXjYHbJE7FAXUyNGd_ywShujNTiZ8dBHvXTl9MzuvpFnGPUOLPAv8-D_jwRF774CfEIIEz39zFUviMuHG2PZtT-g&__tn__=%2CO%2CP-R