Իրավական

Սուրեն Պապիկյանը դատի է տվել Մանուել Մանուկյանին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանի դեմ։

Նախարարը պահանջում է պարտավորեցնել Մանուկյանին իր վերաբերյալ ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և ներողություն խնդրել։

Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումը Պապիկյանը ներկայացրել է փետրվարի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, որն էլ վարույթ է ընդունվել մարտի 3-ին: Դատարանը նույն օրը բավարարել է հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ