Սպորտ

Բացառիկ ռեպորտաժ Լյուքսեմբուրգից․ ամենահետաքրքիրը Արարատ-Արմենիայի խաղի շուրջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

#Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 44-րդ թողարկումը #CornerOnTour ձևաչափով։

#Corner-ը մեկնեց Լյուքսեմբուրգ և ներկա եղավ Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղին Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիայի» և Լյուքսեմբուրգի չեմպիոն և գավաթակիր «Դյուդելանժի» միջև։

Երևանում տեղի ունեցած առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը ավելացված ժամանակում հասել էր հաղթանակի 2։1 հաշվով, իսկ պատասխան խաղում պարտվեց նույն հաշվով։ Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում թիմերը գոլ չխփեցին։ 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրեց «Դյուդելանժը», որը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։

#Corner-ը ներկայացնում է բացառիկ ռեպորտաժ Լյուքսեմբուրգից՝ ամենահետաքրքիրը խաղի շուրջ, հայ երկրպագուների երթ, քաղաքային ուղևորություն, դրամատիկ հանգուցալուծում, անհավանական հույզեր։

Հաղորդումը պատրաստվել է Tashir Group-ի աջակցությամբ:

Աղբյուրը՝ Sportnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ