fbpx
Կրթություն

Բացվել է «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» Գյումրու մասնաճյուղը

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դպրոցականի ֆիլհարմոնիա» նախագծի շրջանակում՝ դեկտեմբերի 19-ին, Գյումրիի «Մարզամշակութային կենտրոն»-ում պաշտոնապես ազդարարվել է «Դպրոցականի ֆիլհարմոնիայի Գյումրու մասնաճյուղ»-ի աշխատանքների մեկնարկը:

Դասական և ազգային երաժշտության դաս-համերգներին, այսուհետ, կարող են ներկա գտնվել գյումրեցի դպրոցականները: Դաս-համերգների մուտքն ազատ է:

«Քանի որ Գյումրիում կառույցը չունի հիմնական նստավայր, համերգներ կկազմակերպվեն քաղաքի ոչ միայն մշակութային կառույցների դահլիճներում, այլ նաև դպրոցների դահլիճներում,-Գյումրիում հայտարարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը:

«Ֆիլհարմոնիայի համերգները մենք անվանում ենք դաս-համերգ: Բեմում բանախոսը, կատարելով ուսուցչի դերը, մանրամասն ներկայացնում է դասական ստեղծագործությունը, երաժշտական գործիքները և այլն»,-ասել է Մանասյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ