ՀՀ ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խոսել է իր նշանակման ու բանակում չծառայելու հանգամանքի մասին։
Նա նշել է, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ընկերն է, սակայն այդ հանգամանքը ոչ մի նշանակություն չի ունեցել իր նշանակման հարցում ու ենթադրել է, որ ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվելու հարցում օգնել է իր աշխատանքի ընթացքին հետևելը։
«Ժամանակին, երբ եղել եմ զինապարտ, ընտանեկան պայմաններից ելնելով, ավելի կոնկրետ՝ երեխաներ ունենալու փաստով պայմանավորված՝ օրենքով սահմանված կարգով ստացել եմ տարկետում, սակայն զինապարտ եմ, ընդգրկված եմ պահեստազորում», – ասել է Հովհաննիսյանը: