fbpx
Աշխարհ

Իսրայելական բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերին

Պաղեստինա-իսրաելական բախումները շարունակվում են։ Նոր հայտարարություն է տարածել Իսրայելի զինված ուժերը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ իսրայելական կործանիչները չեզոքացրել է ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման հետախուզության հանգուցային դեմքերին՝ ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին, նրա տեղակալին ու հետախուզության բաժնի ղեկավարին։

Նշվում է նաև, որ այս պահին շարունակվում են հարվածները Գազայի հատվածին։

Հիշեցնենք, որ այս հակամարտությունը սրվել էր, երբ օրեր առաջ բախումներ էին տեղի ունեցել պաղեստինցիների ու Իսրայելի ոստիկանների միջև, որի արդյունքում եղան զոհեր ու հարյուրավոր վիրավորներ։ Հետագայում կոնֆլիկտը տեղափոխվեց ռազմական դաշտ ու բախումներն արդեն կրում էին հրթիռակոծությունների և ավիահարվածների տեսք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ