Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրի շրջանակներում «Վերոնան» հյուրընկալել է «Բրեշիային»։
Հանդիպման ընթացքում տան տերերի երկրպագուները ռասիստական հայտարարություններ են հնչեցրել հյուրերի հարձակվող Մարիո Բալոտելիի ուղղությամբ, ով դրանից հետո ցանկացել է հեռանալ խաղադաշտից։ Նա գնդակը հարվածել է երկրպագուների ուղղությամբ և շարժվել է դեպի դաշտից դուրս, սակայն ֆուտբոլիստներին հաջողվել է կանգնեցնել նրան։