Զինված Ուժեր

«Բանակում հանցագործություններն անտեսողները մեր բանակի թշնամիներն են»

«Մարդու իրավունքների խախտումները բանակում և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ մեկ զինվորի մահն անգամ դառնալու է պետության համար խնդիր։

«Չի լինելու այնպես, որ կոծկեն, երբ մեկը մահանա։ Կոծկելը տեսանք. Մարտի 1-ին արեցին, կոծկեցին՝ փչացնելով ամբողջ պետական ուժային համակարգը։ Կոծկումն ավելի հրեշավոր հանցագործություն է, քան իրական պատկերի վերլուծությունն ու իրական մեղավորներին պատժելը»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ բանակում տեղի ունեցող բացասական դեպքերի հետ կապված պատրաստ է քննարկումներ սկսել նաև Պաշտպանության նախարարության հետ։

«Եթե պետք է օրենքների մեջ փոփոխություն, կարող ենք գնալ դրան, խորհրդարանական բոլոր հնարավորությունները պետք է ծառայեն մեր զինվորական ուժի բարոյական նկարագրի ուժեղացմանն ու զինվորական ուժի ավելացմանը, և սրանք չպետք է լինեն պարզապես օդում հնչեցված խոսքեր»։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ բանակում հանցագործություններն անտեսողները մեր բանակի թշնամիներն են։  Նա նաև կարևորեց բանակում ծառայություն իրականացնողների ինտելեկտուալ զարգացվածության մակարդակը։

Աղբյուր՝ http://galatv.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ