fbpx
Զինված Ուժեր

Բանակը միշտ պետք է համալրվի․ Սասուն Միքայելյան

Բանակում գործեր կատարվում են ու կկատարվեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Հարցին՝ ինչպես է գնահատում սպառազինության համալրման աշխատանքները, Միքայելյանն ասաց, որ սպառազինության համալրման աշխատանքների գնահատելու ժամանակը չէ։

«Ես ուզում եմ մեր ամբողջ հայ ժողովրդին՝ արցախահայությանը, սփյուռքահայությանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդին շնորհավորել, խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների առաջ, փառք ու պատիվ մեր տղերքին, որ մենք կարողացանք․․էսօր արդեն մեր բանակը 28 տարեկան է և իրենց արյան, կյանքի, գաղափարի շնորհիվ է, փառք ու պատիվ նրանց։ Մենք էլ պետք է միշտ լինենք միասնական, համախմբված, որ կարողանանք այս ամենը, ինչ դրվել է երկրորդ հազարամյակի վերջին, տանենք դեպի նրան, որ ինչպես սպարապետն էր ասում, որ 21-րդ դարը մեր լինի»,-նշեց նա։

ԵԿՄ նախագահը շեշտեց՝ բանակը միշտ պետք է համալրվի։

«Բանակում գործեր կատարվում է ու կկատարվի, բանակը միշտ պետք է համալրվի, էսօր էլ է համալրվում, վաղն էլ պիտի համալրվի, նոր սպառազինությամբ պետք է հագեցվի։ Ամեն ինչ էլ արվում է, հո չեմ մանրամասնի, թե ինչ է կատարվում բանակում»,-եզրափակեց Միքայելյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ