fbpx
Հասարակություն

Բանկերը ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկային պարտավորությունները

Հայաստանյան բանկերը ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկային պարտավորությունները՝ մոտ 2.8 մլրդ դրամի չափով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

Թումանյանցը նշել է, որ նախագծի ընդունման նպատակը պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ բանկեր և վարկային կազմակերպություններ, ինչպես նաև շատ պարտապաններ այս ընթացքում պայմանավորված 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ, զիջել են պարտքերը: «Եվ դրա արդյունքում, թեև եղել են այդ պահին արդեն իսկ հարուցված կատարողական վարույթներ, իրավիճակն այնպիսին է, որ այդ վարույթների շրջանակում գանձվում են գումարներ, որոնք մնում են պարտատիրոջ վրա: Մենք ուղղակի նախագծով զիջում ենք այդ գանձումները, կատարողական ծախսերը, որոնք պետք է վճարի պարտատերը»,-ասաց փոխնախարարը:

Փոխնախարարի խոսքով՝ այդ բեռն ընկնում է բանկերի, վարկային կազմակերպությունների վրա, որոնք զիջելով պարտքը, նաև ստացվում է, որ ստիպված են կրել այդ ծախսերը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ