fbpx
Առողջապահություն

Ղարիբաշվիլին այսօր մեկնում է Բաքու, այնուհետև՝ Երևան

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ այսօր մեկնում է Բաքու, որտեղ կմասնակցի երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստին, կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Վարչապետն առաջիկայում կլինի նաև Երևանում:

«Մենք ունենք վստահություն, որն ամենակարևորն է, երբ վստահություն լինի երկրների առաջնորդների միջև ևս, բոլոր հարցերը կլուծվեն: Նմանատիպ հարաբերություններ ունեմ նաև պարոն Փաշինյանի հետ, ով ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր Թբիլիսիում, և ես էլ առաջիկայում պատրաստվում եմ այցելել Հայաստան», — նշել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետը հայտնել է նաև, որ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Վրաստանը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարևոր միջնորդությամբ հանդես եկավ։ Դա 15 հայ գերիների վերադարձն էր՝ ականապատ տարածքների քարտեզի դիմաց:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ