fbpx
Սպորտ

Բարսելոնային կենտրոնական հարձակվող է պետք. Կուման

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է հարձակման գծում ունենալ համալրում։

Նա նշել է, որ վստահում է իր թիմի բոլոր ֆուտբոլիստներին:

«Մեսին ու Դեմբելեն խաղում են հարձակման խորքից, Բրայթուայթն ու Գրիզմանը՝ առջևում։ Բայց մեզ պետք է կենտրոնական հարձակվող։ Մենք շատ հանդիպումներ ունենք և պետք են հավասարազոր փոխարինողներ։ Մրցաշրջանի սկզբում մի քանի անգամ խոսել ենք հարձակման գծում ավելի սուր մրցակցություն ապահովելու մասին։ Դա կբերի ավելի մեծ արդյունավետության եւ ավելի շատ գոլերի»,-ասել է Կումանը:

Այս մասին տեղեկանում ենք AS-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ