«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելայի ծառայություններով, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է Մյունխենի «Բավարիայում»:
Կատալոնացիները պլանավորում են Ուսման Դեմբելեի՝ ՊՍԺ-ին հավանական վաճառքից ստացված հասույթի մի մասը օգտագործել պորտուգալացի 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Եթե Կանսելոյի տեղափոխությունը ձախողվի, «Բարսելոնան» կփորձի ձեռք բերել մեկ այլ աջ պաշտպանի՝ «Վալյադոլիդի» հարձակվող Իվան Ֆրեսնեդային: