«Բարսելոնան» պետք է խաղացողներ վաճառի Բերնարդո Սիլվային ձեռք բերելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» կիսապաշտպանի համար ցանկանում է 100 մլն եվրո։
Պահանջվող գումարը հավաքելու համար կատալոնացիներին անհրաժեշտ է ինչ-որ մեկին վաճառել, հայտնում է As-ը:
Առաջին տարբերակը կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին մոտ 80 միլիոն եվրոյով «Չելսիին» կամ «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառելն է։
Եթե դե Յոնգի վաճառքը ձախողվի, ապա «Բարսան» ստիպված կլինի վաճառել Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, Մեմֆիս Դեպային և Սերժինյո Դեստին։