«Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է պաշտպան Ռոնալդ Արաուխոյին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառելու տարբերակը, գրում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է վաճառել Ռոնալդ Արաուխոյին՝ կիսապաշտպաններ Պեդրիին ու Գավիին թիմում պահելու համար։
Արաուխոյով հետաքրքրված են «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Լա Լիգայի այս մրցաշրջանում 25-ամյա պաշտպանը անցկացրել է 22 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։