«Բարսելոնա»-ի թիրախում է հայտնվել Զագրեբի «Դինամո»-ի կիսապաշտպան Ամեր Գոյակը: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Կատալոնական ակումբի սկաուտները հետևել են բոսնիացու խաղին և գոհ են մնացել:
Նշենք, որ ավելի վաղ 22-ամյա ֆուտբոլիստին փորձել են ձեռք բերել «Շալկե-04»-ը, «Բայեր»-ը, «Վեսթ Հեմ»-ը և «Սաութհեմփթոն»-ը: Սակայն խորվաթական գրանդը բոլորին մերժել է:
Գոյակը «Դինամո»-ի կազմում 129 խաղի է մասնակցել՝ դառնալով 13 գոլի և 17 արդյունավետ փոխանցման հեղինակ: