Երեկ Իսպանիայի գավաթի 1/16-րդ եզրափակչի շրջանակներում «Բարսելոնան» հանդիպեց «Կոռնելյայի» հետ։
Առաջիկ կեսի վերջնամասում «Բարսան» հիանալի առիթ ուներ հաշիվը բացելու, բայց Միրալեմ Պյանիչը 11-մետրանոցից վրիպեց։ Խաղի երկրորդ կեսում նույնպես գոլեր չգրանցվեցին։
Լրացուցիչ ժամանակ տեղափոխված խաղի հենց սկզբում՝ 92-րդ րոպեին, Դեմբելեն առաջ մղեց «Բարսային»։ Իսկ արդեն 121-րդ րոպեին Բրեյթուեյթը ամրագրեց հյուրերի հաղթանակը։
https://www.youtube.com/watch?v=rxDk23Ir-k8

