«Բարսելոնայում» գրանցվել էր COVID-19-ով վարակման յոթ դեպք: Խոսքը հինգ ֆուտբոլիստի և երկու աշխատակցի մասին է:
Ընդհանուր առմամբ նրանցից և ոչ մեկի մոտ ախտանշաններ չեն եղել։ Այս մասին հայտնում է RAC1-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի մարզումները վերսկսել են հունիսի 1-ին:
Իսպանիայի 2019/20 առաջնությունը, որը հետաձգվել էր կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, կվերսկսվի հունիսի 11-ին: «Բարսելոնան» հունիսի 13-ին հանդիպում է ունենալու «Մալյորկա»-ի հետ:
