fbpx
Սպորտ

Օլիմպիական խաղեր․ Թևանյանը մրցեց աշխարհի չեմպիոնի հետ

Տոկիոյում ավարտին են մոտենում 32-րդ ամառային օլիմպիական խաղերը։

Այսօր առավոտյան մրցագորգ դուրս եկավ 65 կիլոգրամ քաշային ազատոճային ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը։ Նրան բաժին էր հասել շատ բարդ մրցակից՝ աշխարհի գործող չեմպիոն Հաջիմուրադ Ռաշիդովը, ով ներկայացնում է Ռուսաստանը։

Ցավոք, Թևանյանը 0-6 հաշվով պարտվեց Ռաշիդովին ու կսպասի, որ վերջինս դուրս գա եզրափակիչ և ինքը հնարավորություն ստանա սփոփիչ գոտեմարտ անցկացնել ու պայքարել բրոնզե մեդալի համար։

Նշենք, որ մասնակիցները մեկնարկել են 1/8-րդ եզրափակիչ փուլից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ