ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Ուդումյանին ազատելել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից», – ասված է համապատասխան որոշման մեջ:
Որոշումը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։ Որոշումը ստորագրել է վարչապետը։