«Բավարիան» նույնպես կպայքարի «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի համար: Նրա տեղափոխության բանակցություններն արդեն սկսվել են: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան գրանդի գերխնդիրը 2 եզրային ֆուտբոլիստ հրավիրելն է, ու նրանցից մեկի դերում լրջորեն դիտարկվում է Կոուտինյոյի թեկնածությունը:
Նշվում է, որ բրազիլացին նույնպես դեմ չէ ելույթները շարունակել Բունդեսլիգայում, սակայն կողմերը չեն կարողանում համաձայնության գալ ֆինանսական հարցում: