«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ տոնած հաղթանակի (5:1) մասին:
«Ցանկանում էինք պատվով կատարել մեր առաջադրանքը: Բացի այդ, առաջին շրջանի պարտությունից հետո չփակված հաշիվներ կային: Ցանկանում էինք հաղթել և հասանք մեր նպատակին:
Մենք առաջին կեսում պետք է ոչ թե մեկ, այլ երկու-երեք ավելի գոլ խփեինք, բայց լիովին գոհ ենք վերջնական արդյունքից: Հենց առաջին րոպեից համարձակ էինք խաղում, լավ վերահսկում էինք գնդակի տեղաշարժը և պահեր էինք ստեղծում:
Ամեն դեպքում, մենք դեռևս միանձնյա առաջատար չենք: Այս մրցաշրջանում ամեն ինչ հնարավոր է: Մենք պետք է հանգիստ լինենք, միևնույն ժամանակ ամեն ինչ անենք չեմպիոն դառնալու համար»,- Նոյերի խոսքը մեջբերել է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հաղորդում է armsport.am-ը։
