fbpx
Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Նա նշել է, որ Դոնֆրիդն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև խաղաղության գործընթացը:

Պատելի խոսքով՝ Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի և Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Նա ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության:

Պետքարտուղարի օգնականը կրկին շեշտել է՝ կայուն խաղաղության ուղին երկխոսությունն է: Նա վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ