Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում խոսել է Բելառուսում ձերբակալված ուկրաինացի քաղաքացիների մասին։
Այս մասին հայտնում է Interfax-ը։
Զելենսկին ասել է, որ Բելառուսում ձերբակալվել է Ուկրաինայի 3 քաղաքացի, որոնց հետ վերադարձնելու կապակցությամբ երկրներն այժմ բանակցում են։
Ուկրաինայի նախագահը Բելառուսում տիրող իրավիճակն անվանել է բարդ, անկայուն ու լուրջ և խորհուրդ է տվել ուկրաինացիներին զերծ մնալ Բելառուս մեկնելուց։