Ամերիկացի թենիսիստ Բեն Շելթոնը հաղթել է Շտուտգարտի մրցաշարում՝ եզրափակիչում 6-4, 2-6, 6-4 հաշվով առավելության հասնելով Թեյլոր Ֆրիցի նկատմամբ: Սա Շելթոնի կարիերայում առաջին հաղթանակն է խոտածածկի վրա և նրա երրորդ տիտղոսը 2026 թվականի մրցաշրջանում:
Մրցաշարի ավարտից հետո թենիսի լեգենդ Էնդի Ռոդիկը «Served with Andy Roddick» փոդքաստի ժամանակ անդրադարձել է Շելթոնի խաղին՝ նշելով, որ չնայած հաջողությանը, ամերիկացի մարզիկը պետք է բարելավի իր ցուցանիշները Ուիմբլդոնի մրցաշարից առաջ: Ռոդիկի խոսքով՝ Շելթոնը հաճախ է ապավինում թայ-բրեյքներին, սակայն լուրջ հաջողությունների հասնելու համար նրան անհրաժեշտ է ավելի հաճախ իրացնել բրեյք-փոինթները:
«Բենը շատ թայ-բրեյքներ է շահում, ինչը զարմանալի չէ, բայց նա պետք է ավելի շատ բրեյքներ անի, որպեսզի կարողանա հասնել Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ», – ընդգծել է Ռոդիկը: Շտուտգարտում Շելթոնը հաղթանակի ճանապարհին ընդամենը վեց անգամ է կարողացել կոտրել մրցակցի մատուցումը:
2026 թվականի մրցաշրջանում Շելթոնն ունի 23-9 հաշվեկշիռ, սակայն նրա խաղը երբեմն անկայուն է լինում հաղթական մրցաշարերից դուրս: Այժմ թենիսիստները նախապատրաստվում են Հալլեի մրցաշարին, որտեղ Շելթոնը առաջին շրջանում կմրցի իտալացի Լորենցո Սոնեգոյի հետ, իսկ Ֆրիցը՝ բելգիացի Զիզու Բերգսի հետ:

