Թուրինի «Յուվենտուսի» մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիան տեղափոխվել է Քաթարի «Ալ Դուհայլ» ակումբ, փոխանցում է թիմի կայքը:
31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 8 միլիոն եվրո: Եվս 2 միլիոն քաթարցիները կարող են վճարել բոնուսների տեսքով:
Բենատիան 2016-ին Մյունխենի «Բավարիայից» էր տեղափոխվել «Յուվենտուս»:
Հաղորդում է news.am-ը։