fbpx
Սպորտ

Առաջին հերթին շեշտը պետք է դնենք հավասարակշռված խաղի վրա․ Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով Իսլանդիայի ընտրանին ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է: Այս մասին գլխավոր մարզիչը խոսել է նախաղային մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք խաղում ենք շատ ուժեղ հավաքականի դեմ և առաջին հերթին շեշտը պետք է դնենք հավասարակշռված խաղի վրա: Իսլանդիան ֆիզիկապես շատ լավ է պատրաստվել: Եվ այս խաղը բնականաբար կտարբերվի նախորդ հանդիպումից»,- ասել է Խոակին Կապառոսը։

Կապառոսն անդրադարձել է նաև ընտրանու նորեկ Էդուարդ Սպեևցյանին շեշտելով, որ իրեն դուր է գալիս այն հանգամանքը, որ Սպերցյանը լավ է զգում հավաքականում, սակայն նրան ժամանակ է պետք:

«Այս խաղի համար մեզ թարմ ֆուտբոլիստներ են պետք: Նախորդ խաղին կային ֆուտբոլիստներ, որոնք տրիբունայում էին նստած, սակայն այժմ կլինեն հայտացուցակում»,- ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ