Մադրիդի «Ռեալի» ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը ամռանը կմնա իսպանական ակումբում։
Այս մասին հայտնել է Marca-ն։
Նշվում է, որ մադրիդցիները ոչ մի առաջարկ չեն ստացել Բեյլի վերաբերյալ։
Սրանից բացի նշվում է, որ «Ռեալը» հույսեր է կապում ուելսցի հետ ու հույս ունի, որ վերջինս կվերադառնա նախկին մակարդակին։