fbpx
Աշխարհ

Բեյրութում պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհայտ կորել

Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ անհայտ կորած է համարվում:


«Մահվան դեպքերի թիվը հասել են 154-ի, այդ թվում` 25 մարդ, որոնց ինքնությունը դեռ չի պարզվել: Բացի այդ, ավելի քան 60 մարդ դեռ անհայտ կորած է համարվում»,- հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պահեստում հզոր պայթյուն էր որոտացել: Պայթյունի ալիքն ավերել և վնասել է տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթեւան: Առնվազն 154 մարդ մահացել է, վիրավորվել է մոտ 5 հազար մարդ:


Լիբանանի ՆԳՆ-ի տվյալներով` ողբերգության պատճառը 2.7 հազ.հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումն էր եռակցման աշխատանքների ընթացքում, որը վեց տարի առաջ առգրավվել էր մաքսային ծառայությունների կողմից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ