Արցախ կատարած աշխատանքային այցիս շրջանակում Հայաստանի կառավարության գործընկերներիս հետ հանդիպել ենք
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի կառավարության ներկայացուցիչներին։ Այս մասին գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ առաքելյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների, Արցախում բնակարանաշինության ծրագրերի և անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր: