Համացանցում հայտնվել է Philippine Airlines ավիաընկերության Boeing 777-ինքնաթիռի տեսագրությունը, որը բռնկվել է Լոս Անջելեսից մեկնելուց հետո:
Twitter-ի օգտատերերից մեկի կողմից հրապարակած կադրերում երևում է՝ ինչպես են թռչող օդանավի շաժիչից ելնում կրակի լեզուները: Ինքնաթիռն ուղևորվում Էր Մանիլա, դրանում 347 ուղևոր է եղել․ ոչ մեկը չի տուժել:
Թռիչքից մոտավորապես մեկ ժամ անց օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում: Նախնական տեղեկատվության համաձայն՝ շարժիչի բռնկումը տեղի է ունեցել մեխանիկական անսարքության պատճառով։
Is a plane suppose to spew flames? #airplane #lax @AmericanAir @flyLAXairport pic.twitter.com/62sqcnsW8M
— Big Red (@andrewblakeames) November 21, 2019