Անհետ կորած ու գերեվարված մի շարք զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց։
Իրավիճակը տեղում մասնավորապես լարվեց, երբ ակցիա իրականացնողները կարողացան բացել ճաղավանդակը և փորձեցին մտնել ներս։
Արդյունքում՝ վիճաբանություն սկսվեց անցակետում աշխատող ծառայողների և ծնողների միջև։
Հետո ակցիա իրականացնող ծնողներից մեկը տեղեկացրեց, որ 10 հոգի մտել են շենք, որպեսզի հանդիպեն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ։