Օհայոյում սևամորթ տղամարդու հերթական սպանությունը ԱՄՆ-ում բողոքի նոր ալիք է բարձրացել։
Ձերբակալության ժամանակ ոստիկանները տղամարդու ուղղությամբ 90 փամփուշտ են արձակել։ Տեղական մամուլը նշում է, որ կասկածյալն անզեն է եղել։
Ուսումնասիրվում է սպայի կրծքավանդակին ամրացված տեսախցիկի ձայնագրությունը, որից հետո էլ հայտնի կդառնա՝ տղամարդը դիմադրե՞լ է, թե ոչ:
Իսկ ակցիայի մասնակիցները, փողոց դուրս գալով, պահանջում են պատժել իրավապահներին։