Կորոնավիրուսի տարածման մտավախության պատճառով Դաշնային սենատի անդամները չեն կարողանում արտասահման մեկնել գործուղումների։ Կա արգելք, իսկ կարգադրությունը ստորագրել է հարավամերիկյան երկրի խորհրդարանի վերին պալատի նախագահ, սենատոր Դավի Ալկոլումբրեն։
Դավի Ալկոլումբրեն իր Twitter-յան էջում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ բացի սենատորների արտասահմանյան ուղևորությունների սահմանափակումներից, խորհրդարականների բոլոր այն աշխատակիցներին, ովքեր այցելել են արտասահման «պետք է այդ մասին հայտնեն օրենսդիր մարմնի բժշկական ծառայությանը»:
Իսկ նրանք, ում մոտ կհայտնաբերվի շնչառական հիվանդությունների ցանկացած ախտանիշ կամ ջերմությունը կբարձրանա, նրանք աշխատանքից հարկադրաբար շուրջ 14 օրով կազատեն։ Նույն բախտին կարժանանան նրանք, ովքեր շփվել են նրանց հետ, ում մոտ նկատվել են այդպիսի ախտանիշներ կամ հաստատվել է ախտորոշումը:
Հիշեցնենք, որ այս կարգադրությամբ երկուշաբթիից սահմանափակումներ են մտցվում Սենատ մուտքի վրա, որտեղ կարող են հայտնվել միայն խորհրդարանի անդամները և աշխատակիցները, լրագրողները, պետական մարմինների ծառայողները, համազգային մակարդակի ինստիտուտների ներկայացուցիչները, ինչպես նաեւ սպասարկող ֆիրմաների աշխատակիցները: