Բրազիլիայի Մինաս-Ժերայսում գտնվող ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է մինչև 179 մարդ, հայտնում է Telesur-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր 171 զոհի մասին
Նշվում է, որ անհետ կորած է համարվում 131 մարդ:
Ամբարտակի փլուզումը տեղի է ունեցել հունվարի 25-ին Բրազիլիայի հարավային Մինաս-Ժերայս նահանգում գտնվող Vale ընկերության հանքի տարածքում: