Brexit-ն սպառնում է զբոսաշրջության ոլորտի 700 հազար աշխատողների

Ամենադիտվածներ

Ավագանու դերի բարձրացման հետ կապված խնդիր ունենք, որը հնարավոր է լուծել, եթե կրճատենք համայնքի ղեկավարի ու քաղաքապետի լիազորությունները. Անի Սամսոնյան

Զբոսաշրջության և ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի (World Travel & Tourism Council, WTTC) գնահատմամբ՝ Brexit-ը կարող է հանգեցնել այն բանին, որ զբոսաշրջության ոլորտում զբաղված շուրջ 700 հազար մարդ մնա առանց աշխատանքի: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:

WTTC-ի տվյալներով՝ եթե Brexit-ն իրականացվի առանց ապագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի կնքման, ապա սպառնալիքի տակ կլինի զբոսաշրջության ոլորտի շուրջ 308 հազար աշխատատեղ Մեծ Բրիտանիայում և 399 հազարը՝ Եվրամիության մյուս երկրներում:

WTTC-ի, որը ներկայացնում է ամբողջ աշխարհում ճանապարհորդությունների և զբոսաշրջության սպեկտրը, կանխատեսումը հիմնվում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա:

Ամենաթարմ