Հայտնի են այն մրցավարները, որոնք կսպասարկեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Ռեալ»-«Այաքս» և «Բորուսիա Դ.»-«Տոտենհեմ» պատասխան խաղերը:
Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մադրիդի «Ռեալի» և Ամստերդամի «Այաքսի» միջև խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները` Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ: Գլխավոր մարզչի օգնականները կլինեն Մարկ Բորշն ու Շտեֆան Լուպը:
Վիդեոօգնականը կլինի Բաստիան Դանկերտն, իսկ նրան կօգնի Մարկո Ֆրիտցը:
Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Դանիել Զիբերտը:
Իսկ դորտմունդցիների` «Տոտենհեմի» հետ խաղում կաշխատի հոլանդական մրցավարական բրիգադը` Դանի Միկելի գլխավորությամբ: Մրցավարի օգնականները կլինեն Մարիո Դիքսն ու Հեսել Ստեեգստրան: Վիդեոօբականը Պոլ վան Բուկելն է, իսկ նրա օգնականը` Կամֆուս Յոհեմը:
Չորրորդ պաշտոնյան կլինի Քևին Բլոմը:
Երկու խաղերն էլ կկայանան մարտի 5-ին: Առաջին խաղում «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել է «Այաքսին», իսկ «Տոտենհեմը» ջախջախել է Դորտմունդի «Բորուսիային» (3:0):
Հաղորդում է armsport.am-ը։
