Աշխարհ

Բրիտանիան շատ է կենտրոնանում Եվրոպայից իր տարբերությունների վրա․ Թիմերմանս

Մեծ Բրիտանիան, միևնույն է, Եվրոպայի մաս է մնալու: Այս մասին, ինչպես գրում է The guardian-ը, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի տեղակալ Ֆրանս Թիմերմանսը:

Բրիտանացի ժողովրդին հղած իր նամակում նա նշել է, որ իրեն «ծեր, լքված սիրեկանի պես» է զգում Եվրամիությունից դուրս գալու Լոնդոնի մտադրության պատճառով: Նա հավելել է, որ «ընտանեկան կապերը» երբեք չեն խզվի, քանի որ նրա կարծիքով՝ Մեծ Բրիտանիան, միևնույն է, Եվրոպայի մաս է մնալու: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հարգում և նույնիսկ սիրում է թագավորությունը, բայց կարծում է, որ նա չափազանց շատ է կենտրոնանում եվրոպական աշխարհամասից իր տարբերությունների վրա:

«Դուք միշտ ջանում էիք լինել առանձնահատուկ և հեռավորություն պահպանել մեր միջև»,-հայտարարել է Թիմերմանսը:

Դեկտեմբերի 20-ին բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն օրինագիծ է ընդունել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ: Եթե առաջիկա շաբաթներին այն համաձայնեցվի երկու պալատների կողմից և ստորագրվի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից, երկիրը ԵՄ-ն կլքի սահմանված ժամկետում՝ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ