fbpx
Աշխարհ

Բրիտանիայում բեռնատարի մեջ կրկին միգրանտների են հայտնաբերել

Ուիլթշիր կոմսության իրավապահ մարմինները կալանավորել են մի տղամարդու՝ երկիր անլեգալ մուտք գործողներին օժանդակություն ցուցաբերելու կասկածանքով: Նրա բեռնատարում 15 մարդ է հայտնաբերվել։

Իրավապահ մարմինները, տեղեկություն ստանալով խճուղում կասկածելի գործունեության» մասին, ժամանել են դեպքի վայր և 15 մարդու են հայտնաբերել փոխադրամիջոցի հետևի մասում։ Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը 16 տարեկանից մեծ են։ Բուժզննումից հետո նրանցից մեկը հոսպիտալացվել է։

«Բացի դրանից՝ մոտ 50 տարեկան մեկ տղամարդ կալանավորվել է երկիր անլեգալ մուտք գործել ցանկացողներին օժանդակելու կասկածանքով և տարվել է Սուինդոնի ոստիկանական բաժանմունք՝ լրացուցիչ հարցաքննման»,-նշվում է ոստիկանության հայտարարությունում։

Միջադեպը տեղի է ունեցել միգրանտների զանգվածային մահվան հետաքննության ֆոնին, որոնք հայտնաբերվել էին Բրիտանիայում բեռնատարի մեջ։ Էսեքս կոմսության ոստիկանությունը հոկտեմբերի 23-ին հայտնաբերել էր 39 մահացած մարդու փոխադրամիջոցում, որը երկիր էր եկել Բելգիայից։ Մեկ շաբաթ անց իրավապահները տեղեկացրին, որ մահացած միգրանտները Վիետնամի քաղաքացիներ էին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ